Օգոստոս- տարվա ութերորդ ամիսը:

Մ.թ.56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարվում է օրացույցի բարեփոխում, որից հետո փետրվարը դառնում է երկրորդ ամիսը՝ ունենալով 29 օր։
Որոշ ժամանակ անց, ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող ամիսն էլ՝ հռոմեական Օկտավիանոս կայսեր պատվին, որը հետագայում ստացավ «օգոստոս» տիտղոսը (նշանակում է՝ վսեմաշուք)։
Օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31, որը ընդգծում էր Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Արդյունքում որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։


Պատմական Հայաստանում օգոստոսը եղել է տարվա առաջին ամիսը և կոչվել է նավասարդ։