ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

1. Համաձայնագրի բովանդակությունը

   1.1. Ներբեռնելով Հավելվածը Ձեր հեռախոսային սարքավորման մեջ կամ օգտագործելով Կայքը Դուք անվերապահորեն համաձայնվում եք բոլոր կանոններին, պայմաններին և հավաստում եք, որ հանդիսանում եք բջջային սարքավորման օրինական սեփականատերը, որտեղ բեռնված է Հավելվածը:

   1.2.Սույն համաձայնագիրը վերաբերվում է Ձեր կողմից «Նոյ» հավելվածը օգտագործելուն ՀՀ այն տարածքներում, որտեղ վերջինիս հասանելի է, ինչպես նաև  ենթադրում է Ձեր համաձայնությունը փոխանցելու անձնական տվյալները «Նոյ»-ին ծառայություններ մատուցելու նպատակով:  

2.Երաշխիքային պարտավորություններ

    «Նոյ» ընկերությունը ժամանակ առ ժամանակ կարող է թողարկել Հավելվածի և Կայքի թարմացումներ, որոնք ավելի շատ կհամապատասխանեն Ձեր պահանջներին: «Նոյ» ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հավելվածից կամ Կայքից օգտվելուց առաջացած ռիսկերի (Ձեզ գործընկերոջ կամ պատվիրատուի կողմից հասցված վնասների , չստացված շահույթի, ծառայությունների ուշացման, չստացման, կորցրած տվյալների ,գույքի ,փաստաթղթերի և այլ մասով ) համար: Նոյը միայն հանդիսանում է  տեղեկատվական միջնորդ պատվիրատուի և ծառայություն մատուցող գործընկերոջ միջև: Դուք իրավասու եք ներկայացնել պահանջները անմիջապես միմյանց որպես ծառայություն մատուցող և օգտվող: Համաձայն գործող օրենսդրության՝ պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ  ծառայությունների ոչ պատշաճ կատարման, այդ թվում ծառայության վերաբերյալ ոչ պատշաճ  տեղեկատվության, օգտագործողի վերաբերյալ  ոչ ճշգրիտ  տեղեկատվության, ծառայությունների մատուցման պայմանների ոչ պատշաճ տրամադրման,  ընդունված սակագների, ինչպես նաև անմիջականորեն մատուցված ծառայությունների ոչ պատշաճ տրամադրման, դրա անվտանգության, ծառայության մատուցման, կորստի և այլ պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում անմիջական ծառայություն մատուցողը :

3.Տեղափոխվող ապրանքների սահմանափակումներ

    «Նոյ»ի միջոցով չի թույլատրվում տեղափոխել չփաթեթավորված ապրանքներ, դյուրավառ, պայթուցիկ, թունավոր նյութեր, կենդանիներ առանց հատուկ պայուսակների, առարկաներ, սնունդ որոնք անհարմար են տեղափոխման համար և պահանջում են հատուկ պայմաններ: (բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի):

Շնորհակալություն օգտվելու համար